Կթվայնացվի երկրի ծագման հավաստագրի տրամադրումը

Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, ERDSC և Factum soft ընկերությունների միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի կթվայնացվի երկրի ծագման հավաստագրի տրամադրումը պալատի կողմից տնտեսվորող սուբյեկտներին:  Նախագիծը կիրականացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ, հետագա 10 ամիսների ընթացքում վերաոնշյալ երկու կազմակերպությունները կմշակեն և տեխնիկապես կիրառելի կդարձնեն հավաստագրի տրամադրման թվայնացման կարգը: Սույն փոփոխությունը մեծ առաջընթաց կապահովի տնտեսվարող սուբյեկտների գործունեության դյուրինացման և  գործարար միջավայրի զարգացման տեսանկյունից:

   

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment