Կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

     Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը  անդրադարձ է կատարել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարողականներին, մասնավորապես հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու ուղղությամբ կատարված քայլերին: Զեկուցվել է, որ հունվարի 1-ից  հյուրատնային գործունեությամբ զբաղվող մի շարք անհատ ձեռնարկատերեր   արդեն իսկ օգտվում են այդ արտոնություններից:

     Անդրադառնալով ՓՄՁ-ների և խոշոր կազմակերպությունների համար տեղական տուրքերի տարանջատված չափերի սահմանման մասին հարցին, որը ևս քննարկվել էր նախորդ նիստի ընթացքում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել նախագիծ, որով հնարավորություն կտրվի տեղական ինքնակառավարման մարմիններին տեղական տուրքերի բազային դրույքաչափերի նկատմամբ գործակիցներ սահմանելիս հաշվի առնել նաև տվյալ առևտրի կետի մակերեսը՝ առանց վերանայելու տուրքերի չափերը:

    Խորհուրդը քննարկել է  նաև փոքր արժեքի ապրանքների ներմուծման և արտահանման ընթացքում մաքսավճարների վերանայման հնարավորություններին առնչվող հարցեր, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր, որոնց վերաբերյալ տրվել են հանձնարարականնել հավելյալ ուսումնասիրություն իրանանացնելու նպատակով:

12378_am_8 12378_am_6

0
  >>>

Add a Comment