Կայացավ «ՓՄՁ-ն պետական-մասնավոր երկխոսության շրջանակներում» հանդիպում-քննարկումը

Հունիսի 24-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը պետական-մասնավոր երկխոսության շրջանակներում» հանդիպում-քննարկումը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության , Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՄԻՊ գրասենյակի, Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության, բանկերի ներկայացուցիչներ,Հայաստոնում գործարարությանն աջակցող մի շարք  կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող ՓՄՁ-ներ:

Կարևորելով ՓՄՁ-ների և ՀՀ կառավարության միջև պետական-մասնավոր երկխոսության արդյունավետ իրականացումը՝ Գործարարության աջակցման գրասենյակը, նախապատրաստելով երկժամյա հագեցած օրակարգ, ներյակացրեց և քննարկեց բիզնեսի կողմից պետական հատվածին խնդիրների հասցեագրման հնարավորությունները՝ հղվելով ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի՝ որպես պետական-մասնավոր երկխոսության հարթակի, վերջին տարիների հիմնական ձեռքբերումներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվի նաև Գրասենյակի կողմից իրականացված ՓՄՁ հարկային դաշտի վերլուծությունը, որում ամփոփված է ՓՄՁ-ների աճն ըստ 2013-2015 թվականների, վերջիններիս աշխարհագրական բաշխումն ըստ մարզերի, ինչպես նաև վճարված հարկերը և գեներացված շրջանառությունները:

Օրակարգի համաձայն՝ անդրադարձ կատարվեց և ներկա գործարարների հետ քննարկվեց Հարկային օրենսգրքի կարևորությանը ՓՄՁ-ների համար: Հնչեցին բազոււմ կարծիքներ

Հանդիպման ընթացքում գործարարները հնարավորություն ունեցան տեղեկանալու օրենսդրական դաշտի փոփոխությունների վերաբերյալ,  և առարկայական քննարկեցին ոլորտային հիմնախնդիրները գրասենյակի փորձագետների հետ:

18 2

21 35

0
  >>>

Add a Comment