Կայացավ տեսչական բարեփոխումների վերաբերյալ հանդիպում լրագրողների հետ

Հունիսի 5-ին և 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող Տեսչական բարեփոխումների քարտուղարության, Համաշխարհային Բանկի խմբի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակի կողմից կազմակերպվեց լրագրողների իրազեկման սեմինար-հանդիպում` Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխումների վերաբերյալ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել տեսչական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում կատարված աշխատանքները, ինչպես նաև տեսչական ոլորտի օրենսդրական կարգավորումը` մասնավորապես, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգը:   Մասնակիցներին ներկայացվեց ստուգաթերթերով իրականացվող ստուգման գործընթացը, քննարկվեցին ստուգաթերթերի ներդրման արդյունավետությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին հնարավորություն ըձեռվեց տեսչական բարեփոխումներին վերաբերող իրենց հարցերն ուղղել  Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարությանը՝ հետագայում թեմայի լուսաբանման համար:

IMG_6187 IMG_6189 IMG_6204 IMG_6224 IMG_6216 IMG_6228

0
  >>>

Add a Comment