Տեղի ունեցավ Տեսչական բարեփոխումների խորհրդի տասնվեցերորդ նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգային առաջին հարցով խորհրդին են ներկայացվել 2009-ից 2016 թվականների ընթացքում Տեսչական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ընթացիկ միջոցառումերը: Այնուհետև խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարման մասին հարցին, ինչպես նաև տեսչության գործառույթների վերաբաշխմանը:
Օրակարգային հաջորդ հարցով փոփոխություն է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունում՝ կապված նախարարության անվանափոխության հետ:

Աղբյուրը՝ gov.am

12693_am_5 img_4022

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment