Կայացավ ՎԶԵԲ-ի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  նախագահը՝ պարոն Սումա Չակրաբարտին, Հարավային Կովկասի երկրների իր շրջագայության ընթացքում մայիսի 11-ին պաշտոնական այցով ժամանեց Հայաստան:

Մեկօրյա այցի ընթացքում նախագահը հանդիպումներ ունեցավ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Նախագահ  Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեությունը և մեր երկրի հետ ռազմավարական գործընկեր դարձած բանկի երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը ներառում է տնտեսության ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերի ֆինանսավորումից մինչև ՓՄՁ-ների աջակցության, ֆինանսական շուկաների, պետական գնումների և այլ ոլորտներում զարգացմանն ուղղված 100-ից ավելի ծրագրեր:

ՎԶԵԲ նախագահը մասնակցեց նաև Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացման ծրագրի նվիրված արարողությանը: ՎԶԵԲ աջակցությամբ այդ ծրագիրը նաև ներառում է թունելի վերակառուցման և մետրոյի վագոնների հետագա բարեկարգման աշխատանքները:

Նախագահ Սումա Չակրաբարտիի այցը Հայաստան համընկավ ՎԶԵԲ-ի նոր երևանյան գրասենյակի բացման հետ, որը նշվեց ժապավենը կտրելու արարողությամբև որին հաջորդեց մամլո ասուլիսը:

Ասուլիսի ժամանակ Սումա Չակրաբարտին ընդգծեց, որ երբ տնտեսությունները անկում են ապրում միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է ՎԶԵԲ-ը, աջակցության անհրաժեշտությունն է առաջանում. «Բայց այստեղ մի հարց կա. Եթե նույնիսկ Հայաստանի տնտեսությունը լավ ցուցանիշ ներկայացնի, անհրաժեշտությունը չի վերանա, որպեսզի ընդհանուր ներդրումային իրավիճակը բարելավվի»:

XQ0A8973

XQ0A9005

 

XQ0A9183

 

0
  >>>

Add a Comment