Կայացավ կլոր-սեղան քննարկում Հայաստանում սոցալական ձեռնարկատիրության զարգացման վերաբերյալ

Օգոստոսի 1-ին Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում սոցիալական ձեռնարկությունների և այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց գործունեությունն ուղղված է սոցիալական նպատակների տարածմանը Հայաստանում:

Հանդիպման նպատակն էր համախմբել ոլորտի ներկայացուցիչներին, հասկանալ վերջիններիս գործունեության առանձնահատկութուններն ու կարիքները և  համատեղ մշակել Հայաստանում սոցալական ձեռնարկատիրության զարգացման մոտեցումներ:

Ավելի քան 25 կազմակերպություններ ողջունեցին և մասնակցեցին նախաձեռնությանը: Համաձայնություն ձեռք բերվեց հետագայում շարունակել համագործակցությունը աշխատանքային խմբի կանոնավոր հանդիպումների ձևաչափով և հասկանալ՝ արդյոք կա անհրաժեշտություն կանոնակարգել ոլորտը, սահմանել  սոցիալական ձեռներեցության ընկալումը, տրամադրել ոլորտին որոշակի արտոնություններ, թե ոչ, ինչպես նաև նախաձեռնել  իրազեկման աշխատանքներ:

 

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment