Լիզինգին առնչվող օրենսդրական բարեփոխումների նախագիծ

ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակը, ելնելով մի շարք ուսումնասիրություններից, ինչպես նաև հաշվի առնելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մտադրությունը նպաստելու լիզինգի զարգացմանը Հայաստանում, 2014 թվականից սկսած մեկնարկել է լիզինգին առնչվող օրենսդրական բարեփոխումների նախագիծ և նախաձեռնել է մի շարք միջոցառումներ:

2014թ. վերջին Գործարարության աջակցման գրասենյակի մասնագետները հանդիպել են Հայաստանում լիզինգատու բոլոր բանկերին և լիզինգային կազմակերպություններին, բացահայտել են իրավական և գործնական խնդիրները, որոնք խոչընդոտում են լիզինգը որպես այլընտրանքային ֆինանսական գործիք գրավիչ դարձնելուն և շահավետ պայմաններով առաջարկելու սպառողներին:

Leasing one pager2015թ. կեսից Գործարարության աջակցման գրասենյակը իր աշխատանքներում ներգրավել է լիզինգի ոլորտի փորձագետ Արամ Մխիթարյանին, ով, լավատեղյակ լինելով Հայաստանի Հանրապետության լիզինգային շուկային և ուսումնասիրելով միջազգային փորձը, ներկայացրել է Հայաստանում լիզինգի զարգացման անհրաժեշտ ուղղությունները և շտկման ենթակա բացերը: Մասնավորապես ՀՀ-ում լիզինգն ունի զարգացման ցածր մակարդակ (լիզինգի տարատեսակներից միայն ֆինանսական լիզինգի կիրառելիություն, ընդհանուր վարկային պորտֆելում լիզինգի 1% մասնաբաժին), ինչը մեծապես պայմանավորված է իրավական կարգավորման բացերով: Ներկայումս լիզինգը կարգավորվում է ՀՀ ՔՕ 677-684 հոդվածներով, որտեղ տրվում է միայն ֆինանսական լիզինգի ոչ ամբողջական նկարագրությունը և կարգավորումները:

Նշվածը պրեզենտացիայի տեսքով դեռևս 2016 թվականի փետրվարին ներկայացվել և քննարկվել է, ինչպես Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի և լիզնգային կազմակերպությունների հետ, այնպես էլ պետական շահագրգիռ մարմինների հետ (Կենտրոնական բանկ, Ֆինանսների նախարարություն, տնտեսական զարգացման և ներդումների նախարարություն /նախկինում՝ էկոնոմիկայի նախարարություն/, Պետական Եկամուտների Կոմիտե):

20160210_160940_Richtone(HDR)

Ներգրավված լիզինգային մասնագետի վերլուծությունների և առաջարկների հիման վրա 2016 թվականին մշակվել են օրենսդրական նախագծեր՝ հիմնականում Քաղաքացիական օրենսգրքում /հստակեցվել են լիզինգային հարաբերությունները/ և հարակից այլ օրենքներում, որոնք կապահովեն լիզինգային գործարքների գործնական խոչընդոտների վերացումը: Նախագծերի փաթեթը տնտեսական զարգացման և ներդումների նախարարության կողմից շրջանառվել է պետական մարմիններին՝ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: Գործարարության աջակցման գրասենյակի մասնագետները, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի ղեկավարի, ինչպես նաև ներգրավված փորձագետի հետ համատեղ հանդիպումներ են ունեցել Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության և տնտեսական զարգացման և ներդումների նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ՝ ներկայացրել և քննարկել են նախագծերի փաթեթի կարգավորումները:

 Օրենսդրական նախագծերի փաթեթով՝

 ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում՝

  • Սահմանվել են լիզինգի տեսակները՝ ֆինանսական լիզինգ, հետադարձ լիզինգ, երկրորդային լիզինգ, ենթալիզինգ, ինչպես նաև տրվել է դրանց մանրամասն նկարագիրը և կիրառման առանձնահատկությունները,
  • Սահմանվել է լիզինգի յուրաքանչյուր տեսակի պայմանագրի առանձնահատկությունները,
  • Սահմանվել է լիզինգի առարկան լիզինգառուին հանձնելու գործընթացը,
  • Սահմանվել է լիզինգի առարկայի բարելավումների հետ կապված դրույթներ,
  • Տրվել են լիզինգի պայմանագրի լուծման հիմքերը:

 Այլ օրենքներում առաջարկվում է՝

  • Լիզինգի առարկան լիզինգառուից հետ ստացման դեպքում լիզինգի առարկայի վերագնահատված արժեքի որոշման համար հիմք ընդունել անկախ գնահատողների կողմից գնահատված արժեքը (ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենք և Շահութահարկի մասին ՀՀ օրենք),
  • Երկրորդային լիզինգ իրականացնելու ժամանակ բացառել կրկնակի հարկումը (ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենք),
  • Թույլատրել լիզինգով գնված ավտոմեքենաների ԱԱՀ-ի հաշվանցումը (ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենք),
  • Լիզինգի առարկայի ամորտիզացիայի հաշվարկի համար կիրառել տարեկան 50% տոկոսադրույքով սանդղակ (Շահութահարկի մասին ՀՀ օրենք),
  • Ֆինանսական լիզինգի դեպքում գույքահարկի պարտավորությունները փոխանցել լիզինգառուին (Գույքահարկի մասին ՀՀ օրենք),
  • Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի պատասխանատու (վճարող) ճանաչել լիզինգառուին (Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին ՀՀ օրենք),
  • Տրանսպորտային միջոցների վարչական իրավախախտումների դեպքում պատասխանատու (վճարող) ճանաչել լիզինգառուին (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք):

0
  >>>

Add a Comment