Ինչպես փոքր բիզնեսը դարձնել միջին. #Գործարա® Բիզնեսի զարգացման հարթակի շրջանակերում կայացավ տնտեսավարողներին մենթորների աջակցության վերաբերյալ հանդիպում

Հայաստանում գործարարությանը աջակցող մի շարք կառույցներ, որոնց  թվում են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան, «Բի ԷՍ Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, Մակիչյան քնսալթինգը, Էլիտ գրուպը բիզնեսի զարգացման փորձագետ Նարեկ Ալեքսանյանը և այլ աջակից կառույցներ և մասնագետներ, Հայաստանի բիզնես միջավայրը զարգացնելու նպատակով շարունակաբար իրականացնում են #Գործարա® Բիզնեսի զարգացման հարթակի շրջականերում մի շարք միջոցառումներ և կիրառում տնտեսավարողներին աջակցման մեխանիզմներ:

Հարթակի շրջակներում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ հանդիպում մենթորների հարթակին մասնակցության նախնական հայտեր ներկայացրած գործարարների և կազմակերպիչների միջև: Ներկայացվեց մենթորության կոնցեպտը և նպատակը: Մենթորները, ովքեր Հայաստանի բիզնես միջավայրում հեղինակություն և փորձ ունեցող գործարարներ են, կընտրեն մի քանի գործող բիզնես, ում կաջակցեն 1 տարվա ընթացքում՝ տրամադրելով պրակտիկ գիտելիքներ բիզնեսի զարգացման համար։ Ընտրության փուլի ավարտին մենթորները իրենց ներդրումով, փորձով, գիտելիքներով և խորհրդատվությամբ  կօգնեն ընտրված փոքր բիզնեսի կայացմանը և կայուն զարգացմանը և այն ուղու ուրվագծմանը, որով տվյալ փոքր բիզնեսը կդառնա միջին։ Ներկա գործարարները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը հարթակի կազմակերպչական անձնակազմին, քննարվեց նաև բիզնեսի կայացման հարցում բազմակողմանի աջակցության և գրագետ պլանավորման անհրաժեշտությունը փորձառու մասնագետների կողմից, շեշտադրվեց նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը հայաստանյան գործարարների համար:             

   

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment