Գործարարության աջակցման գրասենյակը մասնակցեց Եկամուտների քաղաքականության կատարելագործման հասարակական խորհրդի նիստին

Ապրիլի 13-ին կայացավ ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցություն ունեցան Գործարարության աջակցման գրասենյակը և բիզնեսի շահերը ներկայացնող մի շարք կառույցներ: Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավարը բարձրաձայնեց և խորհրդի քննարկմանը ներկայացրեց մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ գյուղ. մթերքի վերամշակման և իրացման արդյունքում առաջացած ԱԱՀ-ի խնդիրը:
Խորհիդի անդամների քննարկման արդյունքում խնդրի առնչությամբ որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ:

Միաժամանակ նիստի ընթացքում քննարկվել է՝

  • ոչ ռեզիդենտից ստացված ծառայությունների դիմաց 20 տոկոս շահութահարկի վերացման  անհրաժեշտությունը որոշ ծառայությունների մասով;
  • Հարկային Օրենսգրքով սահմանված ամորտիզացիոն ժամկետների վերանայման անհրաժեշտությունը
  • ֆիզիկական անձանց կողմից շահաբաժինների հարկման պայմանների և ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը
  • բազմակի օգտագործման տարաների կիրառման և հարկման հետ կապված խնդրի լուծման անհրաժեշտությունը
0
  >>>
  • No related posts found.

Add a Comment