Եկամուտների վարչարարության բարեփոխումների խորհուրդը որպես պետություն-գործարար համայնք երկխոսության նոր հարթակ

Մեկնարկեց եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի գործունեությունը, որի առաջին նիստին մասնակցեց նաև Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:

Խորհուրդը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ գործող պետական-մասնավոր երկխոսության նոր հարթակ է: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը և նշել, որ բարեփոխումների հիմքում բիզնեսի դիտարկումն է որպես պետության գործընկեր՝ ընդգծելով հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական փոփոխության կարևորությունը:

Նախատեսվում է, որ այս հարթակն ուղղված կլինի հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին, տնտեսական հարցերի քննարկմանը:

Խորհուրդը նիստերը կգումարի մեկամսյա պարբերականությամբ, իսկ հրատապ խնդիրներին կտրվեն օպերատիվ լուծումներ՝ կազմակերպելով մասնագիտական քննարկումներ:
0
  >>>
  • No related posts found.

Add a Comment