Մեկնարկեց #Գործարա® բիզնեսի զարգացման հարթակը

Հունիսի 21-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում մեկնարկեց #Գործարա® Բիզնեսի զարգացման հարթակը, որի մեկնարկին առանցքային նշանակություն ունեցան պետական-մասնավոր երկխոսության ձևաչափով պանելային քննարկումները, որոնց ընթացքում բացառիկ հնարավորությււն ստեղծվեց գործարար համայնքի ներկայացուցիչների համար ուղղելու իրենց գործունեությանն առնչվող խնդիրները և հարցերը պետական կողմի ներկայացուցիչներին: Քննարկումը և սուր հարցադրումները, որոնք վերաբերվում էին տնտեսական հեղափախության ակնկալիքների հասցեագրմանը, նախարարությունների հետ համագործակցությանը, փոքր բիզնեսի համար այսօր այդքան ակտուալ հսկիչ դրամարկղային մեքենաների խնդրին, համահարթ հարկման և զարգացման տարատեսակ հնարավորությունների տրամադրման անհրաժեշտությանը բարձրաձայնվեցին հարցադրումների տեսքով և մոդերացվեցին ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի կողմից:

Պետական կողմի համագործակցության պատրաստակամության վերաբերյալ արտահայտվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ հորդորելով բիզնեսի ներկայացուցիչներին հասցեագրել խնդիրները նախարարություն, սակայն քննարկմանը ներկա մասնավոր հատվածի ներկայացուցիչները՝ թե՛ գործարարները, և թե մի շարք բիզնես ասոցիացիաների և միությունների ղեկավարները, այնուամենայնիվ, նշեցին բիզնես համայնքի հետ և հենց գործարարի իրական խնդիրների լուծմանը միտված կառուցողական համագործակցության ոչ բավարար լինելու փաստը պետական հատվածի կողմից և հստակ քայլերի բացակայությունը:

Բաց և անկաշկանդ քննարկումներ ծավալվեցին նաև ներդրումների ներգրավման վերաբերյալ. Խոսնակների կողմից բարձրաձայնվեց հարթակի անվանումից բխող գործողության՝ հենց բիզնեսի կողմից գրագետ և դասակարգված գործ անելու անհրաժեշտության մասին, որպես կարևորագույն գործոն բիզնեսը կայացնելու և ներդրումները կառավարելու համար:

Միջոցառման ընթացքում բիզնեսից բիզնեսին տրամադրվող զարգացման տարատեսակ  գործիքներ և ծառայություններ ներկայացվեցին ավելի քան 20 կազմակերպությունների կողմից, որոնց թվում էին ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը իր աջակցության մեխանիզմներով, Ամերիկյան առևտրի պալատը, բիզնեսի արդիականացման, ավտոմատացման և այլ նորարար միտումներ առաջարկող ընկերություններ: Առանձնահատուկ կարևորություն ներկայացրեցին գործարարների համար անվճար ձևաչափով կազմակերպված վարպետաց դասերը, ինչպես նաև հնարավորություն ընձեռվեց փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար հայտեր ներկայացնել մենթորների հարթակի շրջանակներում փորձառու խոշոր գործարարների կողմից մեկ տարվա ընթացքում բիզնեսի կայացման և աճի համար ուղղորդում ստանալու համար: Մենթորների շարքում էին Արսեն Ղազաևյանը, Արմեն Մկոյանը և այլոք:

Հարթակն իր առաքելությունը չի ավարտում. հետագա աշխատանքները միտված կլինեն պետական-մասնավոր հատվածների հետևողական  համագործակցության կազմակերպմանը և հարթակի հնարավորությունների ներկայացմանը Հայաստանի մարզերում գործող բիզնեսների համար:

Գործարար Բիզնես զարգացման հարթակ

Gepostet von ԳործարաR am Donnerstag, 20. Juni 2019

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment