Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները հանդիպեցին Արենիի փոքր գինեգործների հետ

Փետրվարի 22-ին Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները Արենիի համայնքապետարանում հանդիպեցին ավելի քան երկու տասնյակ փոքր գինեգործների հետ: Քննարկվեցին վերջիններիս գործունեության հետ կապված խնդիրները, հուզող հարցերը և համակողմանի ընդունելի հարկային կարգավորման ներդրման մեխանիզմները:

Տնայնագործ գինեգերծներից շատերը ցանկություն հայտնեցին գործելու առավել կարգավորված ձևաչափով՝ այդ թվում սեփական արտադրանքը սպառողներին, զբոսաշրջիկներին առավել գրավիչ ներկայացնելու նպատակով, ինչպես նաև գործելու այպիսի հարկային ռեժիմի ներքո, որը կկիրառվի ոլորտի գործունեության ռիսկերը և հնարավորությունները հաշվի առնելով:

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment