Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավարը՝ Հայաստանում սոցիական ձեռնարկությունների զարգացման անհրաժեշտության մասին

Հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված Սոցիալական գործընկերության  8-րդ ազգային կոնֆերանսը, որի շրջանակներում Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը հրավիրված էր ներկայացնելու Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների զարգացման կարևորությունը: Գևորգ Պողոսյանը ներկայացրեց Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման հայեցակարգային փաստաթուղթը մշակելու համար գրասենյակի ոլորտի կանոնակարգմաննն ուղղված ընթացիկ աշխատանքները ` սոցիալական ձեռնարկությունների և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի հետ համատեղ իրականացվող: Գևորգ Պողոսյանը նշեց ոլորտի հիմնական մարտահրավերները ցուցակագրելու կարևորությունը և միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ հայկական  իրականության մեջ տեղայնացնելու նպատակով: Մշակված հայեցակարգը կներկայացվի ՀՀ Կառավարությանը:

 

0
  >>>

Add a Comment