Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավարը շեշտադրեց պետական-մասնավոր երկխոսության կարևորությունը Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողովի շրջանակներում

Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը մասնակցեց Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողովի շրջանակներում Լավ համապատասխանությանը և հակակոռուպցիոն գործելաոճին նվիրված պանելային քննարկմանը: Քննարկման ընթացքում Գևորգ Պողոսյանը ներկայացրեց արդյունավետ և կանոնավոր պետական-մասնավոր երկխոսության կարևորությունը հակակռուպցիոն մեխանիզմների մշակման տեսանկյունից:

Կոնգրեսսը Կառավարության պաշտոնատար անձանց ուշադրության կենտրոնում էր. բացման ելույթով հանդես եկան ՀՀ փոխնախարար Տիգրան Ավինյանը, պետական հատվածից ներգա գտնվեցին նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և էկոնոմիկայի փոխնախարար Արման Հովնանյանը:

Հանրային ոլորտի խոսնակները ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Հովնանյանը կարևորեցին բիզնեսների կողմից կոռուպցիայի դեմ պայքարում պարտավորությունների ստանձնման անհրաժեշտությունը, ներկայացրեցին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում ներառված մոտեցումները, ինչպես նաև դերը կորպորատիվ կառավարում.

Հայաստանի խոշոր գործարար և հասարակական հատվածի ավելի քան 150 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան լսելու այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթները, ինչպիսիք են Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնը (CIPE), Համապատասխանության համաշխարհային ասոցիացիան (WCA), եվրոպական Կորպորատիվ կառավարման ինստիտուտ (ECGI), գլոբալ կազմակերպչական խորհրդատվական ձեռնարկություն Կորն Ֆերին, Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), աուդիտորական ընկերություններ Deloitte և PricewaterhouseCoopers (PwC) և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»:

Կոռուպցիայի դեմ պայքարի և բիզնեսի համար բարենպաստ ձևաչափով համապատասխանության բարելավման վերաբերյալ քննարկումները կարևոր են`Հայաստանում կայուն զարգացման ապահովման տեսանկյունից:

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment