Գործարարության աջակցման գրասենյակը կազմակերպեց սոցիալական ձեռնարկությունների աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Սոցիալական ձեռներեցության ոլորտի մտահոգությունները և Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարները  համատեղ քննարկելու նպատակով, Գործարարության աջակցման գրասենյակը կազմակերպեց աշխատանքային խմբի հանդիպում Սոցիալական ձեռնարկությունների հայկական ասոցիացիայի և մի շարք ակտիվ սոցիալական ձեռնարկատերերի հետ: Որպես հանդիպման անցկացման վայր ընտրվեց Սևան քաղաքում վերջերս բացված «Բոհեմ»արվեստանոց-սրճարանը, և, շարունակելով այս ավանդույթը, յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային խմբի հանդիպման համար ընտրվելու է սոցիալական ձեռնարկության մեկ այլ վայր, և արդյունքում նախատեսվում է ունենալ թե՛ արդյունավետ քննարկումներ ոլորտի բարեփոխմանն ուղղված, և թե՛ միևնույն ժամանակ ներկայացնել Հայաստանում գործող տարբեր սոցիալական ձեռնարկությունները  և նրանց գործունեությունը:

Մասնակիցները քննարկել են Հայաստանում Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգային փաստաթղթի առաջադրման հետ կապված հարցերը:

 

 

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment