Գործարարության աջակցման գրասենյակը ՎԶԵԲ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է լիզինգի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված նախագիծը

Գործարարության աջակցման գրասենյակը ՎԶԵԲ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է լիզինգի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված նախագիծ, որի շրջանակներում երեկ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել շահագրգիռ կողմերին գրասենյակի փորձագետների կողմից իրականացված վերլուծական աշխատանքը, քննարկել դուրս բերված խնդիրները և ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկությունները:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Կենտոնական բանկի, հայաստանյան լիզինգատու ընկերությունների և բանկերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բանկերի միության, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները, ՎԶԵԲ աշխատակազմը և Գործարարության աջակցման գրասենյակի փորձագիտական կազմը:

Խնդիրների և առաջարների քննարկմանը կհաջորդեն գործնական աշխատանքները, որոնք կիրականացվեն շահագրգիռ կողմերի առաջարկներին և դիրքորոշումներին համահունչ:

2 3

5 4

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment