Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող ընկերությունները քննարկում են ԱԱՀ-ի հարցը

Գործարարության աջակցման գրասենյակը, ակտիվ համագործակցելով գործարար համայնքի և պետական մարմինների ներկայացուցիչների հետ, անդրադարձել է գործարարների կողմից բազմակի անգամ բարձրաձայնված գյուղատնտեսական արտադրանքի հիմքով ստեղծված ապրանքների առնչությամբ ավելացված արժեքի հարկի խնդրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքները ազատված են ԱԱՀ-ից՝ ԱԱՀ-ի բեռը մնում է այն կազմակերպությունների վրա, որոնք վերամշակում են գյուղատնտեսական արտադրանքը:

Հունիսի 22-ին գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում գյուղատնտեսական արտադրանքը վերամշակող գործարարների շահերը ներկայացնող մի քանի միությունների ներկայացուցիչների հետ:

Խնդրի վերաբերյալ բազմակողմանի դիրքորոշման ձևավորման նպատակով քննարկումները շարունակվելու են նաև այլ գյուղատնտեսական արտադրանք վերամշակողների, ինչպես նաև նրանց շահերը ներկայացնող կառույցների և Գյուղատնտեսության ասոցիացիաների ֆեդերացիայի հետ:

 

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment