#ԲիզնեսնԸնդդեմCOVID19 coaching: free individual business consultancy initiative launched!

Հարգելի՛ գործարար,

Մեկնարկում է #ԲիզնեսնԸնդդեմCOVID19քոուչինգ նախաձեռնությունը, որի շրջանակներում Դուք կարող եք ստանալ անվճար անհատական խորհրդատվություն Հայաստանի լավագույն և փորձառու բիզնես խորհրդատուների կողմից:

Ընտրե՛ք Ձեր բիզնեսին անհրաժեշտ խորհրդատվությունը և ձեռք բերեք Ձեր տոմսակն այստեղ՝ https://www.eventbrite.co.uk/o/30138664120?fbclid=IwAR2GybPt7I-_XBSZ6QnAOpHfpnQVbgTyTs9qE2lYSj5KvnDBnrJ7cB3JTKE

Խնդրում ենք հաշվի առնել, որ խորհրդատվության տոմսակները սահմակափակ են
Ամեն կազմակերպություն կարող է ձեռք բերել ոչ ավել քան 2 տոմսակ;
Խորհրդատվության տոմսակների վաճառքը մեկնարկելու է մայիսի 1-ին, ժ. 9:00-ին;
Տոմսակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է նշել կազմակերպության անունը և ՀՎՀՀ-ն:
Ուսումնասիրե՛ք համակարգում առկա բոլոր խորհրդատվությունները տոմսակ ձեռք բերելուց առաջ:

Ձեր բիզնեսին մաղթում ենք հաջող հաղթահարել այս դժվարին շրջանը, իսկ նախաձեռնության շրջանակներում մեզ հետ համագործակցող խորհրդատուներին հայտնում ենք շնորհակալոություն գործարար համայնքին աջակցության պատրաստակամության համար:
#ԲիզնեսնԸնդդեմCOVID19քոուչինգ նախաձեռնության հիմնադիր կազմ՝ Business Support Office-ArmeniaՀՀ էկոնոմիկայի նախարարություն և Ներդրումների Աջակցման Կենտրոն:

https://www.facebook.com/BSO.Armenia/videos/569766723668532/?v=569766723668532

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment