Քննարկվեց Հայաստանում բիզնես ինկուբատորի ստեղծման գաղափարը

Ս.թ սեպտեմբերի 13-14-ը ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ և Եվրոական բիզնես ցանցի (European Business Network) միջազգային փորձգետի ներգրավմամբ տեղի ունեցավ համաժողով Հայաստանում բիզնես ինկուբատորի ստեղծման վերաբերյալ:

Համաժողովին մասնակցեցին ՀՀ Կառավարության աշխատակազմի, ՀՀ Ֆինանսների, ՀՀ Էկոնոմիկայի և ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ, ինպես նաև Հայաստանում ձեռնարկատիրությանը աջակցող մի շարք կառույցներ, որոնց շարքում էին ՓՄՁ Զարգազման ազգային կենտրոնը, GIZ-ը, UNIDO-ն, Հայկական Կարիտասը, Հայաստանի Կարմիր Խաչը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը, Եվրոպական բիզնես ասոցիացիան և այլոք:

Թե՛ պետական գերատեսչությունների, և թե՛ ներկա կառույցների ներկայացուցիչները, կարևորելով նմանատիպ նախաձեռնության իրագործումը և համատեղ արդյունավետ նախագծումը, քննարկեցին ինկուբատորի մոդելի հեռանկարները, արտահայտեցին իրենց ակնկալիքները բիզնես ինկուբատորի ներդրման և վերջինիս՝ գործարար միջավայրի վրա դրական ազդեցության հետ կապված:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում բիզնես ինկուբատորի ստեղծման գաղափարը ավելի վաղ  ներկայացվել է ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող ՀՀ ՓՄՁ զարգացման խորհդի նիստին:

2 3

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment